Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 14–ի թիվ 2/փ-259 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը (Ձորաղբյուր բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում (Ջրվեժ համայնքի (Ձորաղբյուր բնակավայրի) գոտևորման նախագծի մասով) կատարել փոփոխություն և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացիներ Վաղարշակ Մանվելի Շահգելդյանի, Մարիամ Միշայի Ավետիսյանի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 07-042-0356-0078 կադաստրային ծածկագրով 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: