Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 766-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2025 թվականի N 766-Ա

ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ՝ ՀՆԴԱՎՈՐ ԱՅԳՈՒ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Յուրա Խորենի Սանթոյանի (ծնված՝ 1981 թվականի ապրիլի 9-ին) լիազոր ներկայացուցիչ Գագիկ Անանիկի Գրիգորյանի (ծնված՝ 1973 թվականի ապրիլի 12-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով Յուրա Խորենի Սանթոյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 1348,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 30–ին տրամադրված «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ–30052025-07-0090 որոշում, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03042012-07-0061 վկայական, տրված 2012 թվականի ապրիլի 3-ին, «Գեոդեզիայի և չափագրումների մասնագիտացված կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը), որտեղ հիմնել է հնդավոր այգի, ավելի բարձրարժեք հողատեսքի՝ այգու փոխադրելու մասին:

Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.

1.Յուրա Խորենի Սանթոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 1348,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ հնդավոր այգու:

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner