| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553,  010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  11  հուլիսի  2024 թվականի N 077-Ա | 
  ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2024 թվականի հունիսի 25-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ համայնքի անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է.  1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 667 000 (վեց հարյուր վաթսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու կողմից համայնքի անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։  | 
 Կողմ -12  ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                         ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |