Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1) «Ջրվեժ գյուղի մանկապարտեզի շենքի կառուցում»,
2) «Զովք գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում»,
3) «Ձորաղբյուր գյուղի ջրագծի և անհատական միացումների կառուցում»:
2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2021 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1) «Ջրվեժ գյուղի մանկապարտեզի շենքի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 50 տոկոսը,
2) «Զովք գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 55 տոկոսը,
3) «Ձորաղբյուր գյուղի ջրագծի և անհատական միացումների կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 45 տոկոսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: