|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 փետրվարի 2024 թվականի N 008-Ա |
ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2024 թվականի փետրվարի 5-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ համայնքի անապահով ընտանիքների երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 1 440 000 (մեկ միլիոն չորս հարյուր քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ․Կաթողիկե եկեղեցու կողմից համայնքի անապահով ընտանիքների երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -11 ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|