Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1329-Ն որոշումը, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի ««Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 76-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշմամբ հաստատված փոփոխությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: