Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Լևոն Պողոսի Սարգսյանի (ծնված՝ 1971 թվականի սեպտեմբերի 13-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեզանգվածի թիվ 43 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված հենապատերը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08122021-07-0038 վկայական, տրված 2021 թվականի դեկտեմբերի 8-ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 13-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023VGQ2NJ, մուտքագրված 2023 թվականի դեկտեմբերի 26-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լևոն Պողոսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեզանգվածի թիվ 43 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 և թիվ 2 հենապատերը՝ ընդհանուր 8,0 քառ.մետր արտաքին մակերեսով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50, 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13 և 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լևոն Պողոսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեզանգվածի թիվ 43 հասցեի հողակտորում ինքնակամ կառուցված հենապատերի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, հենապատերը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Լևոն Պողոսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեզանգվածի թիվ 43 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 136-րդ թաղամաս, թիվ 16:
2.Լևոն Պողոսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 136-րդ թաղամասի թիվ 16 հասցեի միավորված հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 և թիվ 2 հենապատերը՝ ընդհանուր 8,0 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 9 452 (ինը հազար չորս հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լևոն Պողոսի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: