Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 12-րդ կետերի պահանջներով, որոշում եմ՝
1․Թույլատրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Գուրգենի Ավոյանին 2025 թվականին Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 2,4 հասցեում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև թույլատրել տեղադրելու արտաքին գովազդ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 2,4 հասցեի հողամասին հարակից տարածքում։
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունը հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։