|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2020 թվականի N 90-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 24-ի N 171 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում կատարել համապատասխան փոփոխություն և Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի թիվ 36 և 38-րդ փողոցի թիվ 1 հասցեներում թույլատրել իրականացնելու մանսարդային հարկով եռահարկ շենքերի կառուցում:
|
Կողմ -7 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|