Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 14-ի N 1/փ-120 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող՝ «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0357-0081 կադաստրային ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներից հողերից 960.6 քառ. մետր մակերեսով հատվածը, 07-057-0357-0083 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը՝ 94.6 քառ. մետր մակերեսով և 07-057-0357-0023, 07-057-0357-0060 կադաստրային ծածկագրով՝ համապատասխանաբար՝ 4100.0 քառ. մետր և 1227.0 քառ. մետր մակերեսներով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի:
2.Հայաստանի Հանրապետության Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1)«ԳԻՐՔ 1, ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ, ՄԱՍ III. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «18. ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ /ՕԺԱՆԴԱԿ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ/» կետի «18.1. Նախագծով սահմանված գործառնական գոտիներ, դրանցում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) ձևեր և կառուցապատման չափորոշիչներ» ենթակետի «1 Անհատական բնակելի կառուցապատման գոտի»՝
ա․ «Թույլատրելի օգտագորման ձևեր» պարբերությունում «փոքրածավալ արտադրական ձեռնարկություններ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, փոշու, վնասարար արտանետումների հետ» բառերից հետո լրացնել «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0083, 07-057-0357-0060, 07-057-0357-0058 կադաստրային ծածկագրերով հողամասերում գլխավոր հատակագծով նախատեսված բնակելի կառուցապատման հատվածներում վերը նշվածից բացի նաև բազմաբնակարան բնակելի տներ:» բառերով:
բ․«Կառուցապատման չափորոշիչներ՝» պարբերությունում «մինչև թեք տանիքի պիպը` ոչ ավելին քան 5.4 մ » բառերից հետո լրացնել «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0083, 07-057-0357-0060, 07-057-0357-0058 կադաստրային ծածկագրով հողամասերի գլխավոր հատակագծով նախատեսված բնակավայրի բնակելի կառուցապատման հատվածում վերը նշվածից բացի նաև շենքերի և շինությունների, բազմաբնակարանների հարկայնությունը և բարձրությունը բոլոր հիմնական կառույցների համար մինչև յոթ հարկ (ներառյալ 7-րդ հարկը), բարձրությունը հողի մակերևույթից մինչև հարթ տանիքի վերևը` ոչ ավելին քան 27 մ, մինչև լանջավոր տանիքի պիպը` ոչ ավելին քան 29 մ» բառերով: