Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 15-ի «Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը կանոնակարգելու մասին» N 14-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «վարչական ղեկավար Արայիկ Մուքայելյանի վրա» բառերը փոխարինել «վարչական ղեկավարի վրա» բառերով,
2)որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «վարչական ղեկավար Նորիկ Գևորգյանի վրա» բառերը փոխարինել «վարչական ղեկավարի վրա» բառերով:
3)որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատակազմի գլխավոր մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա» բառերը փոխարինել «աշխատակազմի տվյալ ոլորտը համակարգող մասնագետի վրա» բառերով,
4)որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանի վրա» բառերը փոխարինել «աշխատակազմի քարտուղարի վրա» բառերով: