|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2023 թվականի N 086-Ա |
ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2023 թվականի հունիսիի 27-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից գործող հոգևոր-մշակութային կենտրոնի պարի խմբակի երեխաների համար տարազներ ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 126 000 (մեկ հարյուր քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից գործող հոգևոր-մշակութային կենտրոնի պարի խմբակի երեխաների համար տարազներ ձեռք բերելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -12 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|