Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Գեղամ Օնիկի Արտեմյանին, Աննման Գեղամի Արտեմյանին և Օնիկ Գեղամի Արտեմյանին տալ բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 31-րդ փողոցի թիվ 9 հասցեի հողամասում։
2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
3.Պարտավորեցնել Գեղամ Օնիկի Արտեմյանին, Աննման Գեղամի Արտեմյանին և Օնիկ Գեղամի Արտեմյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գեղամ Օնիկի Արտեմյանին, Աննման Գեղամի Արտեմյանին և Օնիկ Գեղամի Արտեմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: