Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահնաջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 31-ի N 1/փ-115 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Մինաս Արիստակեսի Անդրեասյանի սեփականություն հանդիսացող 07-042-0387-0100 կադաստրային համարի 7675,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: