|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մայիսի 2023 թվականի N 065-Ա |
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8, 16 և 118-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջները, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հրաչիկ Մանուկի Գալստյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի կադաստրային արժեքով օտարելու քաղաքացի Հրաչիկ Մանուկի Գալստյանի կողմից փաստացի օգտագործվող 5914,3 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողակտորը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 9-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 403,0 քառ.մետր մակերեսով գութանի կովանոցի(անասնաշենքի) սպասարկման համար: |
Կողմ -13 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|