Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Հայկ Կարենի Գրիգորյանի լիազոր անձ Տիգրան Էդվարդի Ղուկասյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Հայկ Կարենի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մուշ այգեգործական թաղամաս, թիվ 53 հասցեի՝ 532,0 քառ.մետր և մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մուշ այգեգործական թաղամաս, թիվ 59 հասցեի՝ 650,0 քառ.մետր մակերեսներով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մուշ այգեգործական թաղամաս, թիվ 53։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Հայկ Կարենի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: