Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հաշվի առնելով «ԳԵՈՍՓԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 04-ին տրամադրված եզրակացությունը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 1345-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման նախաբանի առաջին պարբերությունում «20244RPJ9P, մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 19-ին» բառերը փոխարինել «2024CBLTGW, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 24-ին» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: