Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 10-ի` երրորդ նստաշրջանի հերթական թիվ 12 նիստի հետևյալ օրակարգը.
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի N 78-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2) «Ջրվեժ համայնքի Զովք գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4)«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը դրամաշնորհ հատկացնելու մասին
5)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
9)Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։