|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հունվարի 2021 թվականի N 05-Ն |
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Ջրվեժ համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 67-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման 4-րդ կետում «2021 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերով: |
Կողմ -0 | Դեմ -7 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Ձեռնպահ -1 ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|