Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 14112024-07-0120 վկայականը, տրված 2024 թվականի նոյեմբերի 14-ին և հաշվի առնելով քաղաքացի Դավիթ Թորոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Դավիթ Թորոսյանին և Հասմիկ Նավասարդյանին՝ շարունակելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 18/1 հասցեի հողակտորում 2024 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՇԹ/757/2047-24 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Դավիթ Թորոսյանին և Հասմիկ Նավասարդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: