Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 6՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
2)Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
3)Հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
4)Հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: