Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 04072022-07-0122 վկայականը, տրված 2022 թվականի hուլիսի 4-ին և հաշվի առնելով քաղաքացի Արմեն Մելքումյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Արմեն Մելքումյանին և Տաթևիկ Միքաելյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 53 հասցեի հողակտորում 2023 թվականի մայիսի 4-ի թիվ 081 շինարարության թույլտվությամբ տրված ամառային խոհանոցի, լողավազանի, օժանդակ սենակների կառուցման և պարիսպի վերակառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Մելքումյանին և Տաթևիկ Միքաելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: