Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արտեմ Հենրիկի Անդրիասյանի (ծնված՝ 1965 թվականի հունիսի 13-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 1400,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25052012-07-0135 վկայական, տրված 2012 թվականի մայիսի 25-ին, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով չափագրված և հաստատված հողամասի հատակագիծ), որտեղ հիմնել է այգի, ավելի բարձրարժեք հողատեսքի՝ այգու փոխադրելու մասին:
Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Արտեմ Հենրիկի Անդրիասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 1400,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ հնդավոր այգու:
2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3.Աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։