Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահնաջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1/փ-256 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Դերենիկ Դումանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգեգործական 3-րդ զանգված 3ա թաղամաս թիվ 16 հասցեի հողամասից գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման ճանապարհ արտացոլված 229,63 քառ.մետր մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: