Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 10-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով հողամասից 48,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 48,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով վերը նշված ինքնակամ կառույցն իրականացրած Մարտին Ալբերտի Գևորգյանի (ծնված 1962 թվականի հունվարի 6-ին) խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով հողամասից 48,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 48,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով հողամասից 48,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 48,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մարտին Ալբերտի Գևորգյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0006-0011 կադաստրային ծածկագրով հողամասից 48,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և վրան ամրակայված ու իր կողմից կառուցված 48,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել կառույցն իրականացրած Մարտին Ալբերտի Գևորգյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 58 731 (հիսունութ հազար յոթ հարյուր երեսունմեկ), իսկ ավտոտնակի արժեքը՝ 58 153 (հիսունութ հազար մեկ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: