Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 160-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 3-րդ կետում «187 146 (մեկ հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր քառասունվեց), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 97 010 (իննսունյոթ հազար տաս)» բառերը փոխարինել «287 944 (երկու հարյուր ութսունյոթ հազար ինը հարյուր քառասունչորս), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 57 067 (հիսունյոթ հազար վաթսունյոթ)» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։