|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2025 թվականի N 105-Ա |
«ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ ԳՀ1-04/413 գրությունն այն մասին, որ Ջրվեժի խորքային հորից մղվող խողովակաշարից սնվող ջրատարը գտնվում է անմխիթար վիճակում և առաջացել է անհրաժեշտություն ներտնտեսային ոռոգման ցանցի նորոգման աշխատանքների իրականացման, համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքում հողատարածքները ոռոգող ներտնտեսային ոռոգման ցանցի նորոգման աշխատանքների աջակցման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -11 ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|