|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553,  010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 20  դեկտեմբերի  2017 թվականի N 53-Ա
 | 
| ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ «ՋՐՎԵԺԻ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ  ԱՆՀԱՏՈՒՅՑ  ԵՎ  ԱՆԺԱՄԿԵՏ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ԱՄՐԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 | 
| 
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով այն, որ համայնքի խոշորացման արդյունքում «ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնելու է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ նաև Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում, համայնքի ավագանին որոշում է. 1.  Թույլատրել համայնքի ղեկավարինՙ համայնքի տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները անխափան իրականացնելու նպատակով ձեռք բերել ԶԻԼ ՄՄԶ-4502 մակնիշի մեկ բեռնատար ավտոմեքենա մինչև 1 000 000 (մեկ միլիոն) դրամ գումարի շրջանակներում:2. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը
 | 
| 
 | Կողմ -11  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |