Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 5-ի թիվ 412-Ա որոշումն ու «Նարինե Առաքելյան» ՍՊ ընկերության կողմից 2023 թվականի մայիսի 5-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժր գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3. Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` օրենքով սահմանված կարգով օտարելու վերը նշված հողամասը: