Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 20-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-20062025-07-0188 որոշումը և քաղաքացի Դավիթ Միքայելի Դալլաքյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 27-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, անշարժ գույքին հասցե տրամադրելու և ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու մասին» թիվ 715-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում «2011 թվականին» բառերը փոխարինել «2021 թվականին» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Դավիթ Միքայելի Դալլաքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: