Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 154-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 154-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4 հասցեի բնակիչ Նարինե Գեղամի Նարինյանը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 53,89 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 70,96 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 109,2 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը իրեն օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06022020-07-0096, տրված 2020 թվականի փետրվարի 6-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4 հասցեի բնակիչ Նարինե Գեղամի Նարինյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` ուղղակի վաճառքի ձևով օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 53,89 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 70,96 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 109,2 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի հետ միասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06022020-07-0096, տրված 2020 թվականի փետրվարի 6-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը)՝ նախապատվություն տալով Նարինե Գեղամի Նարինյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 53,89 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 53,89 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո զբաղեցրած 38,06 քառ.մետր մակերեսով հողամասն օտարել նրան՝ ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով, որը կազմում է 169 055 (մեկ հարյուր վաթսունինը հազար հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:

2.Պարտավորեցնել Նարինե Գեղամի Նարինյանին՝ գույքի հետագա օտարման դեպքում մուծելու նաև անհատույց տրամադրված 70,96 քառ.մետր մակերեսով հողամասի՝ օտարման պահին գործող կադաստրային արժեքը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -15

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner