Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 7՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ղեկավարի հաղորդումը 2020 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին:
2)Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
3)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
4)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
5)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
6)Համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 14-ի թիվ 24-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
7)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
8)Հողատարածքի նկատմամբ սեփականության հիմքերը վերականգնելու մասին:
9)Սուբվենցիոն ծրագրերի իրականացման գնման ձևի ընտրության մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: