Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով «Էվըլայն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի հունիսի 8-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի թիվ 25 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի հարևանությամբ գտնվող 114,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի թիվ 25 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի հարևանությամբ գտնվող 114,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: