Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ համայնքում Սուրբ Ծննդյան կապակցությամբ միջոցառման կազմակերպման և նվերների ձեռքբերման, Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու բակի համար նստարանների ձեռքբերման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 780 000 (յոթ հարյուր ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու կողմից Սուրբ Ծննդյան կապակցությամբ նվերների ձեռքբերման նպատակով:
2․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակի համար նստարանների ձեռքբերման նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։