Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Էդուարդ Արմենի Առաքելյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Էդուարդ Արմենի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 679,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 26-րդ փողոց, թիվ 3, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 20,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 26-րդ փողոց, թիվ 3/2:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Էդուարդ Արմենի Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: