Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Մանյա Գառնիկի Ղանդևոսյանը՝ Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-001 կադաստրային համարի բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)` 122,03 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 134,6 քառ.մետր) իրեն օտարելու խնդրանքով:
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեի բնակիչ Մանյա Գառնիկի Ղանդևոսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` ուղղակի վաճառքի ձևով օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-001 կադաստրային համարի բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)` 122,03 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 134,6 քառ.մետր)՝ նախապատվություն տալով Մանյա Գառնիկի Ղանդևոսյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը կառուցված 93,83 քառ.մետր արտաքին մակերեսով բնակարանը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո կառուցված 40,77 քառ.մետր մակերեսով բնակարանը՝ 240 829 (երկու հարյուր քառասուն հազար ութ հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29122020-07-0152, տրված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: