Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Քնարիկ Ռազմիկի Ավետիսյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Քնարիկ Ռազմիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցի թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 544,3 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող մասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 21-րդ փողոց, թիվ 2/1, թիվ 2 բաժանվող մասին՝ 805,7 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 21-րդ փողոց, թիվ 2:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Քնարիկ Ռազմիկի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: