Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Թույլատրել «Ռոմա Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Աղասի Մարգարյան, 2025 թվականի ապրիլի 1-ից զբաղվելու սեղմված բնական գազի վաճառքով` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Երևան-Գառնի մայրուղու թիվ 2 հասցեում:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունը հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։