Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ի N 1/փ-45 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և փոխադրել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 07-042-0388-0049 ծածկագրով 0,435599 հա և 07-042-0388-0007 ծածկագրով 0,26299 հա մակերեսով հողամասերից բնակավայրի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատում գործառնական նշանակությամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: