Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արսեն Գեղամի Սարոյանի (ծնված՝ 1970 թվականի հոկտեմբերի 18-ին) լիազոր ներկայացուցիչ Արթուր Արկադիի Հայրիյանի (ծնված՝ 1994 թվականի հոկտեմբերի 13-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով Արսեն Գեղամի Սարոյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 1500,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (հիմք՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 25–ին տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ ԱՏ–25122024-07-1504 որոշում, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2521169 վկայական, տրված 2008 թվականի դեկտեմբերի 16-ին, անհատ ձեռնարկատեր Արման Ավետիսյանի կողմից տրամադրված հողամասի իրադրության հատակագիծ), որտեղ հիմնել է խոտհարք, ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խոտհարքի փոխադրելու մասին:
Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Արսեն Գեղամի Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 1500,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խոտհարքի:
2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3.Աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման առաջին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։