Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 107–Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 107–Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1/փ-325 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող՝ «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0357-0081 կադաստրային ծածկագրով 0,04094 հա մակերեսով   արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներից հողերից հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի:

2.Հայաստանի Հանրապետության Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1)«ԳԻՐՔ 1, ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ, ՄԱՍ III. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «18. ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ /ՕԺԱՆԴԱԿ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ/» կետի «18.1. Նախագծով սահմանված գործառնական գոտիներ, դրանցում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) ձևեր և կառուցապատման չափորոշիչներ» ենթակետի «1 Անհատական բնակելի կառուցապատման գոտի»՝

ա․ «Թույլատրելի օգտագորման ձևեր» պարբերությունում «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0100 կադաստրային ծածկագրերով» բառերը փոխարինել «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0100, 07–057–0357–0081 կադաստրային ծածկագրերով» բառերով:

բ․«Կառուցապատման չափորոշիչներ՝» պարբերությունում «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0100 կադաստրային ծածկագրով հողամասերի» բառերը փոխարինել «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0100, 07–057–0357–0081 կադաստրային ծածկագրերով»  բառերով:


Կողմ -15

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner