Համաձայն Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի առաջին մասի, համայնքի ավագանին որոշում է.
1.Ջրվեժ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով օգտագործման (վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով) տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Աճուրդավար՝Նորայր Սանթրոսյան - Ջրվեժ համայնքի ղեկավար,
Արձանագրող՝Սուսաննա Թադևոսյան – աշխատակազմի քարտուղար,
Անդամներ՝Հայկ Վարդանյան – ավագանու անդամ,
Գոռ Մարկոսյան - ավագանու անդամ,
Սոնա Հովհաննիսյան – աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ,
Կարեն Խաչատրյան – Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար,
Նորիկ Գևորգյան – Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար,
Հուսիկ Գրիգորյան – աշխատակազմի գլխավոր մասնագետ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: