Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 18012023-07-0126 վկայականը, տրված 2023 թվականի հունվարի 18-ին և հաշվի առնելով քաղաքացի Վահագն Մակիչի Սարգսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Վահագն Մակիչի Սարգսյանին շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 24-րդ փողոցի թիվ 14/1 հասցեի հողակտորում 2023 թվականի մայիսի 05-ի թիվ 083 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահագն Մակիչի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: