Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 11՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 68-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2)Համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 12-ի N 67-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2020 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4)Ջրվեժ համայնքում ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման մասին:
5)Ջրվեժ համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
6)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: