Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-5-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Յուլիա Նիկոլայի Կորչագինայի (ծնված՝ 1981 թվականի հուլիսի 19-ին) լիազոր անձ Երևան քաղաքի Արամի 88 փողոցի թիվ 4 հասցեի բնակիչ Մելանյա Ռոմենի Կոզմոյանի (ծնված՝ 1968 թվականի դեկտեմբերի 26-ին) դիմումը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 8 նիստի արձանագրությունը, որոշում եմ.
1.Թույլատրել Յուլիա Նիկոլայի Կորչագինային, որպես անչափահաս Աիդա Դավիթի Կոզմոյանի օրինական ներկայացուցիչ (մայր), օտարելու անչափահաս Աիդա Դավիթի Կոզմոյանին (ծնված՝ 2013 թվականի օգոստոսի 8-ին) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 13-րդ նբանցքի թիվ 8/2 հասցեում գտնվող հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13082024-07-0011, տրված 2024 թվականի օգոստոսի 13-ին) և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 13-րդ նբանցքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12082024-07-0040, տրված 2024 թվականի օգոստոսի 12-ին):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Յուլիա Նիկոլայի Կորչագինային որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: