Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սարգիս Գևորգի Հեքիմյանի (ծնված՝ 1974 թվականի հուլիսի 21-ին) և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանի (ծնված՝ 1986 թվականի սեպտեմբերի 15-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր-1 զանգվածի 3-րդ թաղամասի թիվ 12, 13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2710840 վկայական, տրված 2010 թվականի հուլիսի 7-ին, անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից 2024 թվականի մարտի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024FZZJLX, մուտքագրված 2024 թվականի մարտի 19-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր-1 զանգվածի 3-րդ թաղամասի թիվ 12, 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2011 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 550,89 քառ.մետր և թիվ 2, 3, 4 պարիսպները՝ ընդհանուր 13,06 քառ․մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր-1 զանգվածի 3-րդ թաղամասի թիվ 12, 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր-1 զանգվածի 3-րդ թաղամասի թիվ 12, 13 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 156-րդ թաղամաս, թիվ 12:
2.Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 156-րդ թաղամասի թիվ 12 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2011 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 550,89 քառ.մետր և թիվ 2, 3, 4 պարիսպները՝ ընդհանուր 13,06 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 100 133 (մեկ միլիոն մեկ հարյուր հազար մեկ հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: