Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Հայկանուշ Հովհաննեսի Սուրմալյանի լիազոր անձ Արևշատ Մկրտչի Աբրահամյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Հայկանուշ Հովհաննեսի Սուրմալյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք համայնք Ջրվեժ 2 հատված թիվ 13 հասցեի՝ 07-057-0356-0015 կադաստրային համարի 800,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26082014-07-0026), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 17-րդ փողոց, թիվ 7:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հայկանուշ Հովհաննեսի Սուրմալյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: