Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1456-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2024 թվականի N 1456-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Մարինե Էնգելսի Պետրոսյանի (ծնված` 1956 թվականի սեպտեմբերի 16-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն  պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17 հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23012024-07-0023, տրված 2024 թվականի հունվարի 23-ին) 798,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին կից, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող՝ 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  թիվ 23102024-07-0206 վկայական, տրված 2024 թվականի հոկտեմբերի 23-ին): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 123-Ա որոշումը, որոշում եմ.

1.Մարինե Էնգելսի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17 հասցեում գտնվող 798,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետվող և օգտագործվող Մարինե Էնգելսի Պետրոսյանին` կադաստրային արժեքով:

2.Սահմանել, որ հողօգտագործող Մարինե Էնգելսի Պետրոսյանը, սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1 630 602 (մեկ միլիոն վեց հարյուր երեսուն հազար վեց հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ հողօգտագործող Մարինե Էնգելսի Պետրոսյանի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մարինե Էնգելսի Պետրոսյանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner