Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վաչիկ Ալեքսանի Աթոյանի (ծնված՝ 1952 թվականի հունիսի 01-ին) լիազոր ներկայացուցիչ Արա Ավետիքի Մնացականյանի (ծնված՝ 1971 թվականի հուլիսի 18-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Վաչիկ Ալեքսանի Աթոյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգետարածքի 8-րդ տեղամասի թիվ 21 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը (հիմք՝ «Հայաստանի Ազգային Արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հուլիսի 09-ին տրված թիվ Հ-7886 արխիվային տեղեկանքը, «ԷՅՋ ՔԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 13-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024ZLCXA4, մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 24-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԷՅՋ ՔԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Վաչիկ Ալեքսանի Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգետարածքի 8-րդ տեղամասի թիվ 21 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1989 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 228,6 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ ընդհանուր 19.6 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Վաչիկ Ալեքսանի Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգետարածքի 8-րդ տեղամասի թիվ 21 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, բնակելի տունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Վաչիկ Ալեքսանի Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգետարածքի 8-րդ տեղամասի թիվ 21 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 99-րդ թաղամաս, թիվ 21:
2.Վաչիկ Ալեքսանի Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 99-րդ թաղամասի թիվ 21 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 228,6 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ ընդհանուր 19.6 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոյսանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վաչիկ Ալեքսանի Աթոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: