Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վաղարշակ Մանվելի Շահգելդյանի, Մարիամ Միշայի Ավետիսյանի՝ Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07–042–0356–0078 կադաստրային համարի 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20062025–07–0224, տրված 2025 թվականի հունիսի 20-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 098-Ա որոշումը, որոշում եմ.
1. Վաղարշակ Մանվելի Շահգելդյանին, Մարիամ Միշայի Ավետիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07–042–0356–0078 կադաստրային համարի 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2.Առաջարկել Վաղարշակ Մանվելի Շահգելդյանին, Մարիամ Միշայի Ավետիսյանին՝ Ջրվեժ համայնքի բյուջեի 900105221171 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 2 217 525 (երկու միլիոն երկու հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
4.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
5.Համայնքապետարանի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին` սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
6.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վաղարշակ Մանվելի Շահգելդյանին, Մարիամ Միշայի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: